Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

02.10.2016, 10:44
Կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձոր մարզերի 377 համայնքներում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Ինչպես հաղորդում է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը, Ընտրական օրենսգրքով նշանակված ժամին՝ ժամը 8:00-ին, բացվել են բոլոր 837 ընտրատեղամասերը: -0-