Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ադրբեջանցի ռազմագերու մասին տեսանյութ է ցուցադրել

03.02.2017, 18:55
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուրբաթ տեսանյութ է ցուցադրել, որտեղ երևում է ադրբեջանցի գերեվարված դիվերսանտը։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ադրբեջանցի ռազմագերու մասին տեսանյութ է ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուրբաթ տեսանյութ է ցուցադրել, որտեղ երևում է ադրբեջանցի գերեվարված դիվերսանտը։

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ–ն հաղորդել էր, որ փետրվարի 1–ին  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, և ՊԲ առաջապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել հակակառորդին` միաժամանակ գերեվարելով ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թվականին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարեց, որ գերեվարված զինծառայողը զորացրվել է բանակից կարգապահական նորմերի խախտման պատճառով և այժմ երկրի ԶՈւ–ի շարքերում չէ։

Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձն ավարտվել է ադրբեջանցի զինծառայողի գերեվարմամբ>>

Սակայն Հյուսեին Զադեի մայրը ադրբեջանական ԶԼՄ–ներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ իր որդին պայմանագրային զինծառայող է, և իրեն զորամասից են տեղեկացրել այն մասին, որ որդին գերեվարվել է։

Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքել է պաշտոնական Բաքվի վարկածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

Գերեվարված զինծառայողի կադրերը ցուցադրվել են «Օրակարգ» լրատվական ծրագրի եթերում։–0–