Հայաստանի և Ուկրաինայի մեդիադաշտի ներկայացուցիչներն արդյունավետ հանդիպումներ են անցկացրել Կիևում
24.10.2016,
13:48
Հայաստանի մեդիադաշտի հայտնի ներկայացուցիչները հոկտեմբերի 19–23–ը Կիևում հանդիպումներ են անցկացրել առաջատար ուկրաինական ԶԼՄ–ների առաջին դեմքերի հետ և քննարկել են համագործակցությանն ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մեդիադաշտի հայտնի ներկայացուցիչները հոկտեմբերի 19–23–ը Կիևում հանդիպումներ են անցկացրել առաջատար ուկրաինական ԶԼՄ–ների առաջին դեմքերի հետ և քննարկել են համագործակցությանն ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր, Facebook–ի իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը։
Հայաստանից հանդիպումներին մասնակցել են Հայաստանի հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակցային ցանցի ղեկավար Սերոբ Օհանյանը, Times.am և Voskanapat.info կայքերի գլխավոր խմբագիր Հրանտ Մելիք–Շահնազարյանը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը, BlogNews.am լրատվական պորտալի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր–Նակալյանը, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան խորհրդական Արման Աբովյանը։
Դեսպանը նշել է, որ այդ հանդիպումը, ուկրաինացի մասնակիցների կարծիքով, աննախադեպ էր իր նշանակությամբ, քանի որ առաջին անգամ նրանք շփվում էին ջերմ և ոչ պաշտոնական մթնոլորտում ու պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։
Մանուկյանը տեղեկացրել է նաև, որ հանդիպումներ են կազմակերպվել նաև Լվովի մարզի ղեկավար Օլեգ Սինյուկի, Տրուսկավեցի քաղաքապետ Անդրեյ Կուլչինսկու և Լվովի քաղաքապետ, «Սամոպոմիչ» կուսակցության առաջնորդ Անդրեյ Սադովոյի հետ։
«Շնորհակալ եմ մեր պատվիրակության բոլոր անդամներին բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության համար։ Հուսով եմ, որ երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», – եզրափակել է դեսպանը։ –0–