Հայաստանի բնապահպանության նախարարը կադրային զտումներ է անում գերատեսչության փորձագետների շրջանում. թերթ

07.10.2016, 15:34
Բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը կարգադրել է ազատվել նախարարության բոլոր փորձագետներից:
Հայաստանի բնապահպանության նախարարը կադրային զտումներ է անում գերատեսչության փորձագետների շրջանում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը կարգադրել է ազատվել նախարարության բոլոր փորձագետներից, հաղորդում է «Հրապարակ» թերթը:

Պարբերականը պնդմամբ, Մինասյանը կարծում է, որ դրանց կարիքը նախարարությունը չունի, քանի որ բոլոր բաժիններում էլ համապատասխան մասնագետներ կան։

«Նախկին նախարարի թողտվությամբ, այս գերատեսչությունում, ասում են՝ փորձագետների ավելցուկ է գոյացել», - նշում է պարբերականը:

Պարբերականը նշում է նաև, որ նախարարության աշխատակիցները շփոթված են նորանշանակ նախարարի անմիջականությունից, որը կանգնում և զրուցում է շարքային աշխատողների հետ։ -0-