ՀՀ անձնագրային ծառայությունները երկարացրել են աշխատանքային ժամերը հանգստյան սեզոնի կապակցությամբ
11.07.2016,
20:30
Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը:
«Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից (երկուշաբթի) մինչև հուլիսի 15-ը (ուրբաթ) ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն», –նշվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին`շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9-13-ը:–0–