412.18
4.03
387.5
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ԴԱՀԿ ծառայությունը 2015 թ.–ին բռնագանձել է ավելի քան 24,9 մլրդ դրա

14:24
26 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2015 թ.–ին բռնագանձել է ավելի քան 24,9 մլրդ դրամ, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ–մայոր Միհրան Պողոսյանը։ 

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 24.955.765.343 դրամ (2014 թ.–ին` 37.923.190.630 դրամ), որից պետական բյուջեի օգտին` 7.190.192.380 դրամ (2014 թ.–ին`- 21.754.520.067 դրամ)», – նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով` ֆիզիկական անձանց օգտին դատական կատարածուներն առգրավել են 1.601.220.616 դրամ (2014 թ.–ին`1.614.761.980 դրամ), իրավաբանական անձանց օգտին`  13.676.112.023 դրամ (2014 թ.–ին`8.938.935.561 դրամ)։

 «Նախորդ տարի կատարողական վարույթների թիվը կազմել է 893 հազար, որից 660 հազարը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը։ Միաժամանակ ոչ գույքային բնույթի գործադիր վարույթներով հարուցվել է 27,3 հազար գործ։ Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թ.–ին կազմել է 743,835», – նշեց նա։

Նրա խոսքով` ծառայությունը շարունակում է սերտորեն համագործակցել Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության հետ, ինչի կապակցությամբ 28 գործ փոխանցվել է համապատասխան կառույցներ` քրեական–իրավական գնահատական ստանալու համար։ Նշված գործերի հիմնական գումարային ծավալը կազմում է 5,6 մլրդ դրամ։ Դրանք վերաբերում են դիտավորյալ սնանկության գործերին, որոշներով հարուցվել են քրեական գործեր։

Միհրան Պողոսյանը նաև նշեց, որ ծառայության աշխատանքը եղել է ավելի քան թափանցիկ և որակյալ ներդրված ավտոմատացված համակարգի շնորհիվ։

 «Մասնավորապես խոսքը համակարգում հարկադիր կատարման և վարչական ակտերի մասին փաստաթղթերի ավտոմատ պատկերման մասին է։ Ծառայությունն էլեկտրոնային ճանապարհով տեղեկատվություն է ստանում քաղաքապետարանից, ճանապարհային ոստիկանությունից», – ասաց նա։

Պողոսյանի խոսքով` ծառայության աշխատանքի լավացման գործում մեծ դերակատարություն ունեն նաև նախորդ տարի բացված քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակները, որոնք գործում են Հայաստանի ողջ տարածքում։

Բացի այդ, հանրապետությունում գործող բոլոր վճարակային համակարգերի և տերմինալների օգնությամբ (բացի Telcell–ից) կարելի է կատարել վճարումներ, որոնց արդյունքում վճարված վարույթներով ցանկացած կալանք ավտոմատ կերպով հանվում է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
12:37
29 Օգոստոսի 2023
ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել