«Հայաստան» համահայկական հիմնադրամը կղեկավարի վարչապետի նախկին խորհրդատուն

25.09.2018, 14:26
Նշվում է, որ ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կղեկավարի վարչապետի նախկին խորհրդատուն

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվել է Հայկակ Արշամյանը 3 տարի ժամեկտով, նշվում է հիմնադրամի կայքում:

2018 թ.–ի հուլիսի 2–ից Հայկակ Արշամյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի խորհրդատուի պաշտոնը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին: Նշվում է, որ ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/:

Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, ս/թ սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող էր ճանաչվել պարոն Արշամյանը, որի թեկնածությունն էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստամանը:–0–