Հանգստյան օրերին Երևանում կրկին շոգ կլինի

10.09.2016, 10:30
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է շոգ եղանակ:
Հանգստյան օրերին Երևանում կրկին շոգ կլինի

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է շոգ եղանակ:

Ինչպես հաղորդում է Հայհիդրոմետը, սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Սեպտեմբերի 11-12-ը օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շաբաթ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +30...+32 աստիճան, իսկ գիշերը կնվազի մինչև 15-17 աստիճան տաքություն: Կիրակի ցերեկը սպասվում է +29...+31 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝  15-17: Իսկ սեպտեմբերի 12-14-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +28...+30, իսկ գիշերը՝  +15...+17 աստիճան տաքություն: -0-