Հայաստանի տարածքում տեղումները կշարունակվեն
26.03.2019,
10:15
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանի տարածքում մարտի 26-ին, 28-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մարտի 26-ին, 28-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձադիր գոտում՝ ձյան տեսքով։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-

