433.35
4.31
399.77
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները (ՖՈՏՈ)

16:13
04 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Ավիացիայի ոլորտի ճյուղային զարգացմանն ուղղված միջոցառումները տվեցին սպասված արդյունքը. շուտով Հայաստանի Հանրապետության երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները, հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

«Անհրաժեշտ ներդրումների ապահովման, ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով՝ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար կօգտվի մաքսային արտոնություններից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Առաջիկայում ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Նշվում է, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր: 

«Ծրագրի բարեհաջող իրականացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային ներուժի մեծացմանը և փոխադրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը», - նշվում է հաղորդագրությունում:–0–

вертолет Армения

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
20 Մարտի 2024
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով․ ՔԿ
ՔԿ–ն ահազանգում է․ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով
11:32
20 Մարտի 2024
«Գիժ մարտ»․ Հայաստանում իսկական ձմեռ է (ՎԻԴԵՈ)
«Գիժ մարտ»․ ձմեռը վերադարձել է Հայաստան. ՎԻԴԵՈ
09:42
20 Մարտի 2024
Մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հեռանկարների մասին
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը
13:27
19 Մարտի 2024
ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի սպասարկումը, սահմանափակումները կգործեն POS տերմինալներում և ՀՀ այլ բանկերի բանկոմատներում
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս
12:46
19 Մարտի 2024
Փաշինյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասով Ադրբեջանի պահանջի մասին. պետք է պատերազմ թույլ չտանք (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ որոշել են գնալ այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտման ու դա անում են ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար
12:14
19 Մարտի 2024
Հայաստանին մեկ այլ ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև և ձյուն
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում
10:38
19 Մարտի 2024
Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:25
19 Մարտի 2024
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին