ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքը կաջակցի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի ընտրություններում, հայտարարեց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մենք հայտարարել ենք Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին, քանի որ «Ելք» դաշինքն այսօր առաջադրեց նրա թեկնածությունը։ Մենք նախապայմաններ չենք ներկայացնում», – ասաց Զոհրաբյանը։
Загружается новость ... "Лево"
Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես վարչապետի թեկնածու։
Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։–0–