ՀՔԾ քննիչներն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացնում. պատճառը հայտնի է

30.01.2019, 09:58
ՀՔԾ քննիչներն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացնում. պատճառը հայտնի է:
ՀՔԾ քննիչներն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացնում. պատճառը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, գրում է «Ժողովուրդը»։

Օրաթերթի տեղեկությունների համաձայն` նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլևս չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որևէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն:

«Արդյունքում դատարանը մերժում է նրանց միջնորդությունները` հիմք ընդունելով, որ գործով որևէ ապացույց չկա, և իրենք էլ` որպես գործը քննող քննիչ, հայտնվում են անհարմար վիճակում», – գրում են հոդվածի հեղինակները։

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդը» դիմել է ՀՔԾ, որտեղից նշել են, որ երեք քննիչ է սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից։–0–