ՀԿԵ-ն կազմակերպում է Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուղևորություններ Վրաստան
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն իր ուղևորներին առաջարկում է Նոր Տարին և Սուրբ Ծնունդը դիմավորել Վրաստանում:
Ընկերությունը 15 հոգանոց խմբերի համար կազմակերպում է եռօրյա և հնգօրյա ուղևորություններ Թբիլիսի, Բաքուրիանի և Բաթումի, հաղորդում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Զբոսաշրջիկները կարող են հարմարավետ վագոններով ուղևորվել Վրաստան, որտեղ նրանց սպասում են 3 աստղանի հյուրանոցային համարներ, ամանորյա շոու-ծրագիր, ինչպես նաև լրացուցիչ էքսկուրսիաներ Թբիլիսիում, Մցխեթայում, Բորժոմում, Բաթումիում և Քութայիսում:
Լրացուցիչ տեղեկություններին և տուրերի ծրագրերին կարելի է ծանոթանալ ՀԿԵ–ի պաշտոնական էջի (www.ukzhd.am) «Ուղևորափոխադրումներ» բաժնում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–