ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաև օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին, գրում է «Ժողովուրդը»։
Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր:
Օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին մի քանիսը ևս նման հայտարարությամբ հանդես կգան: Արդյունքում՝ 58 հոգանոց խմբակցությունում եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի:
Загружается новость ... "Лево"
«ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ: ԱԺ կանոնակարգ-օրենքը նաև սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ասել է թե՝ իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցը բարձրացնելու համար, համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի բավարար ձայներ խնդիրը լուծելու համար, եթե նման որոշում կայացնի», – նշում են հոդվածի հեղինակները։–0–