+29
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նոր տեղակալներին (ՎԻԴԵՈ)

19:33
19 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` մայիսի 19-ին, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, տեղակալ` ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը:

Ոստիկանության պետի հրամանով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Արտակ Կարապետյանը, որը զբաղեցնում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:

Շնորհավորելով և արդյունավետ ծառայություն մաղթելով նորանշանակ ղեկավարներին` Վալերիյ Օսիպյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնք առաջնային են նրանց համակարգման ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, հասարակություն-ոստիկանություն կապի հետագա ամրապնդում, քաղաքացիների հետ փոխվստահության ու փոխհամագործակցության ընդլայնում, ոստիկանության ստորաբաժանումներում ծառայողական և կատարողական կարգապահության հետևողական բարելավում:

Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման մի շարք անհետաձգելի խնդիրների ևս ու տվեց համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:29
27 Սեպտեմբերի 2020
Արյունաբանական կենտրոնի բակում մեծ հերթ է գոյացել (ՖՈՏՈ)
Արյունաբանական կենտրոնի բակում կամավորների մեծ հերթ է գոյացել․ ՖՈՏՈ
17:12
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ. Փաշինյանի ուղերձը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ. Փաշինյանի ուղերձը. ՎԻԴԵՈ
16:42
27 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն. կառավարությունն ընդունեց որոշումը
ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն. կառավարությունն ընդունեց որոշումը
15:57
27 Սեպտեմբերի 2020
Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ԱԱԾ
Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը
14:20
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ. ՊՆ (ՎԻԴԵՈ)
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ.ՎԻԴԵՈ
13:20
27 Սեպտեմբերի 2020
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
12:44
27 Սեպտեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ. կառավարության որոշմամբ ՀՀ–ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք. Փաշինյան
ՀՐԱՏԱՊ. կառավարության որոշմամբ ՀՀ–ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
11:42
27 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք
ՀՀ-ում երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք
11:32
27 Սեպտեմբերի 2020
Հայաստանում մոտ 10000 մարդ դիմել է արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով
Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ ՊՆ
21:28
26 Սեպտեմբերի 2020
Նիհարելու հեշտ միջոց. ինչպես քիչ ուտել, բայց քաղցած չմնալ
Նիհարելու հեշտ միջոց. ինչպես քիչ ուտել, բայց քաղցած չմնալ
18:29
26 Սեպտեմբերի 2020
Երևանի դպրոցներից մեկի առաջին դասարանի 3 դասվարանների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Երևանի դպրոցներից մեկի առաջին դասարանի 3 դասվարանների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
17:54
26 Սեպտեմբերի 2020
Հայաստանը նախատեսում է գնել կորոնավիրուսի շուրջ 600 հազար պատվաստանյութ
Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար