ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ և հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են, գրում է «Ժողովուրդը»։
Загружается новость ... "Лево"
«Վարչապետը հայտարարել է, որ չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում՝չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի», – նշում են հոդվածի հեղինակները։
«Ասում են՝ գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել, քանի որ նրանց էլ է ձեռնտու հարկային դաշտում գործելը, դա շատ ավելի քիչ ծախս է», – գրում է թերթը։–0–