416.78
5.16
388.79
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը նշել է, թե ով է աշխատելու տոնական օրերին

11:00
31 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքսային ծառայության և առևտրային բանկերի ներկայացուցիչներին մշակել Ամանորյա տոների աշխատանքային ժամանակացույցը։

Նա նշել է, որ անցկացված հետազոտությունների համաձայն, նախատոնական և տոնական օրերին կտրուկկբարձրանում է արտաքին առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների ակտիվությունը, զգալիորեն ավելանում է ապրանքների ներմուծման ու արտահանման ծավալն ու հաճախականությունը, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից սահմանների հատման դեպքերը։

«Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է նախատոնական և տոնական օրերին ապահովել մաքսային և բանկային ծառայությունների հասանելիությունը ինչպես տնտեսվարող սուբյեկտներին, այնպես էլ ֆիզիկական անձանց համար, ինչպես նաև ապահովել ապրանքների համար մաքսային ընթացակարգերի կատարումը», – ասել է Կարապետյանը։

Ելնելով այս ամենից` նա հանձնարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին և առաջարկեց Կենտրանաական բանկի նախագահին դեկտեմբերի 2–ից սկսած և մինչև տոնական օրերի ավարտն ապահովել մաքսային և բանկային ծառայությունների անխափան տրամադրում, այդ թվում`հանգստյան ու տոնական օրերին, սահմանելով աշխատակիցների հերթապահության գրաֆիկ։

Ինչ վերաբերում է բանկերին, ապա խոսք է միայն այն բանկերի մասին է, որոնք գործում են մաքսային կետերի տարածքներում կամ դրանց մոտակայքում։

Հայաստանի բնակիչներին ամանորյա երկար հանգստյան օրեր են սպասում, այդ մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

«Այս տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հանգստյան օրերը չեն կրճատվի», – նշել էր Արարատյանը։ Փաստացի, Ամանորյա տոնական օրերը կսկսվեն դեկտեմբերի 30–ից և կտևեն մինչև հունվարի 7–ը ներառյալ։

Ըստ «Տոների և հիշարժան օրերի մասին» ՀՀ օրենքի, Սուրբ Ծնունդը և Ամանորը նշվում են Հայաստանում դեկտեմբերի 31–ից հունվարի 6–ը, ոչ աշխատանքային օրերը` դեկտեմբերի 31–ը, հունվարի 1, 2–ը (Ամանոր) և հունվարի 6–ը (Սուրբ Ծնունդ)։ Ընդ որում, հունվարի 7–ը երկրում նույնպես ոչ աշխատանքային է` մեռելոց։

Հայաստանում նոր տարվա առաջին աշխատանքային օրը կլինի երկուշաբթի` հունվարի 8–ը։ Այսպիսով, Հայաստանի բնակիչները 9 օր ազատ ժամանակ կունենան։

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ է երկար ամանորյա հանգստյան օրերին, դեռ կառավարության առաջին նիստին` 2017 թ.–ին, վարչապետն առաջարկել էր կրճատել այդ օրերի քանակը։ Այն ժամանակ նա հարցրեց նախարարներին` շատ չե՞ք հանգստացել։ «Առաջարկում եմ քննարկումներ անցկացնել նաև հասարակության հետ և գտնել այս հարցի պատասխանը», – ասել էր Կարապետյանը։

Սա է պատճառը, որ Կարեն Կարապետյանի որոշմամբ 2017 թվականին Ամանորյա օրերին և հանգստայն օրերին բանկերը և մաքսային ծառայություններն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
23:26
13 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ