ՀՀ վարչապետը նոր փոխնախարարներ է նշանակել

17.10.2016, 12:10
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի որոշում է ստորագրել նոր փոխնախարարներ նշանակելու մասին։
ՀՀ վարչապետը նոր փոխնախարարներ է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի որոշում է ստորագրել նոր փոխնախարարներ նշանակելու մասին։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, վարչապետի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը, ով ազատվել է ՀՀ ֆինանսների տեղակալի, հանրապետության գլխավոր գանձապահի պաշտոնից։

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Գևորգյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ –0–