ՀՀ վարչապետը կխնդրի իր ընտանիքին ներդրում կատարել Գյումրիի պատմական կենտրոնի զարգացման մեջ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները կարող են դառնալ Գյումրիի պատմական կենտրոնի զարգացման նախագծի առաջին ներդրողները, ուրբաթ ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ կառավարության ղեկավարը։
«Կումայրի» պատմական կենտրոնի վերականգնման և զարգացման նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը: Վերջինս վնասվել է 1988 թ.-ի կործանարար երկրաշարժի հետևանքով:
«Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք ևս ներդրում կատարեն: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի», - մեջբերում է վարչապետի խոսքերը ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Կարապետյանի խոսքով, մշակվել է հետաքրքիր և տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր: «Եվ ամենակարևորը, այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է, որովհետև բոլորս, և առաջին հերթին կառավարությունը, շահագրգռված ենք, որպեսզի Գյումրիում կատարվեն ներդրումներ: Այսօր կտանք մեծ ներդրումային ծրագրի մեկնարկ, որը տալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ», - նշել է նա:
Նա հավաստիացրել է, որ ներդրված միջոցների հետվերադարձելիությունը արագ է լինելու: Կարապետյանը նաև ավելացրել է, որ «Կումայրի» նախագծի հիմնադրա կարող է ուղղվել Զբոսաշրջության պետական կոմիտեի տրամադրության տակ գտնվող 55 մլն դոլարի մի մասը, որոնք նախատեսված են Պետական կոմիտեի տարբեր նախագծերի համար: -0-

