ՀՀ վարչապետը խոսել է իր հազի պատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հազի պատճառների և դրանից ազատվելու միջոցների մասին։
«15 տեսակի հետազոտություն եմ կատարել։ Իմ հազի խնդիրը կապված է կոկորդի գրգռվածության հետ։ Բժիշկներն ասում են, որ իմ հազի պատճառը լարինգիտն է, և այն բուժելու համար հարկավոր է ավելի քիչ խոսել, սակայն դա ես ոչ մի կերպ չեմ կարողանում անել», – ասել է Փաշինյանը` Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։
Վարչապետի խոսքով, նա ստիպված է լինում հաճախ ելույթ ունենալ ամենօրյա խորհրդակցությունների, ինչպես նաև հրապարակային միջոցառումների, կառավարության նիստերի և այցերի ժամանակ։
Փաշինյանը նաև ավելացրել է, որ փորձում է լինել լավ մարզավիճակում և դրա համար լուրջ ջանքեր է գործադրում` մարզվում է, գնում է լողի և քիչ է ուտում։
Փաշինյանի մոտ առաջացել են ձայնի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև հազ ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային ակցիաների ժամանակ, որոնց արդյունքում ապրիլի 23–ին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ի հատուկ նիստում երկրորդ փորձից վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։–0–