ՀՀ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել հանրապետության դպրոցների շենքային պայմանները

12.01.2017, 12:22
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին։
ՀՀ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել հանրապետության դպրոցների շենքային պայմանները
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին։

ՀՀ վարչապետը Կրթության և գիտության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին և Երևանի քաղաքապետին հանձնարարել է ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու ներկայացնել առաջարկներ, թե ինչպես պետք է բարելավել կրթական գործընթացը։

«Հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,-ասել է վարչապետը:–0–