ՀՀ վարչապետի խորհրդականների և օգնականների հեռախոսահամարները հասանելի են հանրությանը

27.10.2016, 11:30
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների և օգնականների հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստերը հասանելի են ՀՀ կառավարության կայքում:
ՀՀ վարչապետի խորհրդականների և օգնականների հեռախոսահամարները հասանելի են հանրությանը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների և օգնականների հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստերը հասանելի են ՀՀ կառավարության կայքում, հաղորդում է գործադիր մարմնի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն ներկայացնում ենք կառավարության աշխատակազմի պատասխանատուներին՝ ըստ ոլորտների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ներկայացնում ենք պատասխանատու անձանց անուններն ու կոնտակտային տվյալները.

Խորհրդական Գևորգ Մուրադյան, ոլորտներ` կրթություն և գիտություն, առողջապահություն, քաղաքաշինություն – հեռ. (+37410) 51-57-66, email - gevorg.muradyan@gov.am

Խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյան, ոլորտներ` գործարար միջավայր, հարկային և մաքսային ոլորտ, ներդրումներ, ֆինանսական համակարգ – հեռ. (+37410) 51-59-96, email - aleksandr.khachaturyan@gov.am

Խորհրդական Էդուարդ Ներսիսյան, ոլորտներ` էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ, տրանսպորտ, կապ և ՏՏ, տնտեսական զարգացում և ներդրումներ – հեռ. (+37410) 51-57-10, email - eduard.nersisyan@gov.am

Օգնական Արամ Վարդևանյան, ոլորտներ` մարդու իրավունքներ,
դատական համակարգ, դատական ակտերի հարկադիր կատարման համակարգ
քրեակատարողական հիմնարկներ, սպորտ և երիտասարդություն – հեռ. (+37410) 51-57-20, email - aram.vardevanyan@gov.am

Օգնական Նարեկ Ադոնց, ոլորտներ` գյուղատնտեսություն, բնապահպանություն, կադաստր – հեռ. (+37410) 51-59-71, email - narek.adonts@gov.am

Օգնական Աշոտ Մարգարյան, ոլորտներ` Սփյուռք, Արցախ, տարածքային կառավարում , ներդրումներ, սոցիալական հարցեր, մշակույթ – հեռ. (+37410) 51-57-88, email - ashot.margaryan@gov.am։–0–