ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը 21–ամյա օգնական է նշանակել (ՖՈՏՈ)

01.06.2018, 13:27
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը առաջին նշանակումն է կատարել։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը 21–ամյա օգնական է նշանակել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը առաջին նշանակումն է կատարել։

«Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է», – գրել է նա Facebook–ի իր էջում։

 

Աղաջանյանը նշել է նաև, որ դպրոցական տարիներին Մուղնեցյանը մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում: 11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով: 

«18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀԴ շեմին և, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա», – գրել է նա։–0–