ՀՀ–ում պետական գնումներով երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցներ. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

19.12.2018, 11:29
ՀՀ–ում պետական գնումներով առաջինը երկիր կմտնեն և երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները։
ՀՀ–ում պետական գնումներով երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցներ. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով:

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

«Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները», – նշել է Թորոսյանը։–0–