ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել

24.05.2017, 11:30
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:

Ինչպես գրում է «Ժամանակը», իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ առաջիկայում դեռ մի քանի նշանակումներ կլինեն:

«Մասնավորապես հնարավոր է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվի Լոռու մարզպետ՝ փոխարինելով Արթուր Նալբանդյանին, իսկ Արմավիրից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներն ապահոված Նահապետ Գևորգյանը մարզպետի պաշտոնում կարող է փոխարինել Աշոտ Ղահրամանյանին», – նշում են հոդվածի հեղինակները։–0–