ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ուրբաթ հանդիպել է Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ, ով հուլիսի 27–ին ձերբակալվել էր սառը զենք կրելու կասկածանքով և ուրբաթ ազատ էր արձակվել։
Այս մասին նշվում է ԱՄՆ դեսպանատան
Twitter–յան էջում։
«Օգտակար քննարկում Լևոն Բարսեղյանի հետ ազատ արձակվելուց հետո։ Օրենքի գերակայությունն ու Էրեբունիում տիրող իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը կենսականորեն կարևոր են այսօր», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բարսեղյանը ձերբակալվել է «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցող բողոքի ակցիայի ժամանակ։ –0–