ՀՀ քաղաքացիները կկարողանան ՌԴ-ում օգտագործել ազգային վարորդական իրավունքը

10.10.2017, 17:59
ՌԴ կառավարությունը նախատեսում է թույլատրել ԵՏՄ քաղաքացիներին տրանսպորտային միջոց վարել ազգային վարորդական իրավունքով:
ՀՀ քաղաքացիները կկարողանան ՌԴ-ում օգտագործել ազգային վարորդական իրավունքը

ԵՐԵՎԱՆ,   10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ կառավարությունը նախատեսում է թույլատրել ԵՏՄ քաղաքացիներին տրանսպորտային միջոց վարել ազգային վարորդական իրավունքով:

RNS-ի հաղորդմամբ, այս ամենը նշվում է օրինագծի տեքստում:

«ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների հավասար իրավունքների ապահովման նպատակով օրինագծով նախատեսվում է չտարածել նշված սահմանափակումները (տրանսպորտային միջոցների կառավարման արգելք օտարերկրյան վարորդական իրավունքների դեպքում. RNS) ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա», - նշվում է փաստաթղթում:

Նշվում է, որ այժմ Ղրղըզստանի և այլ երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, իրավունք ունեն ՌԴ տարածքում վարել տրանսպորտային միջոց ազգային վարորդական իրավունքով: Բացի այդ, գոյություն ունեցող նորմերը թույլ են տալիս օտարերկրացիներին չանցնել պարտադիր բժշկական հետազոտություն:

Օրինագիծը հանրային քննարկման փուլում է, որը կավարտվի հոկտեմբերի 24–ին: -0-