ՀՀ քաղաքացիներին ազատել են վարչական խախտումների համար նախատեսված տուգանքներից
19.06.2019,
14:54
ՀՀ քաղաքացիներին ազատել են վարչական խախտումների համար նախատեսված տուգանքներից:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեցին օրինագիծ` վարչական իրավախախտումներ թույլ տված քաղաքացիներին տույժ ու տուգանքներից ազատելու մասին:
Այապես, համաներումը վերաբերում է այն տույժ ու տուգանքներին, որոնք առաջացել են սահմանված պետական տուրքերի չվճարման արդյունքում այն քաղաքացիների կողմից, որոնք կատարել են նշված իրավախախտումները մինչև 2018 թ.-ի օգոստոսի 31-ը:Օրինագիծը նախատեսում է նաև ազատել տուգանքից այն քաղաքացիներին, ովքեր մինչև 2019 թ.-ի հունվարի 1-ը ուղևորափոխադրումներ են կատարել առանց լիցենզիայի կամ ժամկետանց լիցենզիայով:
Այժմ չվճարված պետական տուրքերի և տույժերի ընդհանուր գումարը կազմում է գրեթե 1,342 մլրդ դրամ, որից 415 մլն դրամը տուգանքներն են:
Իրավախախտներին կազատեն հաշվեգրված տուգանքներից այն դեպքում, եթե նրանք վճարեն պետական տուրքի հիմնական գումարներն օրինագիծն ընդունելու պահից 6 ամսվա ընթացքում:-0-