ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն առաջարկեց լրագրողներին «վերլուծել» նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

30.07.2016, 15:38
Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը  ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում գտնվող լրագրողներին առաջարկեց  «վերլուծել» նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները։
 ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն առաջարկեց լրագրողներին «վերլուծել» նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը  ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում գտնվող լրագրողներին առաջարկեց  «վերլուծել» նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները։

Առավոտյան «Ազատություն» ռ/կ–ի թղթակիցը փորձել է գիշերային իրադարձությունների մասին մեկնաբանություն ստանալ տարածքում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանից:

Այն հարցին` «ի՞նչ կարող եք ասել գիշերային իրադարձությունների հետ կապված` բռնություններ կիրառվեցին լրագրողների դեմ», Երանոսյանը արձագանքեց` «ես չգիտեմ, ես չգիտեմ»:

«Ազատության» դիտարկմանը` «բայց կարծես թե Ձեր հրամանով սկսվեց ամեն ինչ», փոխոստիկանապետը նախ ասաց` «ի՜, ամոթ է», հետո պատասխանեց. - «Մի հատ անալիզ արեք»:

Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ նախօրեին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Վերջին տվյալներով, տարբեր մարմնական վնասվածքներով Երևանի հինգ բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 73 տուժած (բեկորային վիրավորումներ, այրվածքներ, սալջարդեր)։ -0-