ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Նախիջևանյան հատված (ՖՈՏՈ)

06.07.2018, 15:40
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր առավոտյան այցելել է Նախիջևանյան հատված:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Նախիջևանյան հատված (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված), Facebook-յան իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն», - նշել է Հովհաննիսյանը:

Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։-0-