418.37
4.78
386.31
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ օմբուդսմենի թեկնածուն կառաջադրվի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի կողմից

20:13
02 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ օմբուդսմենի թեկնածուն կառաջադրվի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի կողմից։

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի ընդունել է ՄԻՊ–ի պաշտոնում թեկնածություն առաջադրելու և ընտրության կարգում նախատեսված համապատասխան փոփոխությունները։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց փոփոխությունների հեղինակ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, Սահմանադրության բարեփոխումից հետո անհրաժեշտություն առաջացավ փոփոխություններ մտցնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում և այդ պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու և ընտրելու կարգում։

Փոփոխությունների համաձայն` Օմբուդսմենի թեկնածուին խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու լիազորությունները պատկանում են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին։

«Կարգով նախատեսված են նաև մշտական հանձնաժողով հայտերի ներկայացման, դրանց ուսումնասիրման և թեկնածուի վերջնական առաջադրման ժամկետները։ Թեկնածուն խորհրդարանում քվեարկության ժամանակ պետք է հավաքի պատգամավորների ձայների 3/5–ը», – ասաց Սահակյանը։

ՀՀ ԱԺ–ն պաշտոնապես ընդունել է Օմբուդսմենի հրաժարականը>>

Նա նաև նշեց, որ հանձնաժողով թեկնածություններ կներկայացնեն բոլոր խմբակցությունները, սակայն խորհրդարանի քննարկմանը կներկայացվի միայն մեկ թեկնածու։

Կարգով նախատեսվում է, որ եթե հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուն չանցնի քվեարկության ժամանակ, ապա հանձնաժողովը պետք է ներկայացնի նոր թեկնածու։

ՀՀ ԱԺ–ն պաշտոնապես ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Նոր Օմբուդսմենին կընտրեն մեկ ամսվա ընթացքում: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, գործող կարգի համաձայն, 2016 թ.–ի հունվարի 13–ին և 18–ին խորհրդարան էր ներկայացրել հրաժարականի երկու դիմում։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն` Օմբուդսմենի լիազորությունները դադարեցվում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել>>

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը» , – նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook–յան էջում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
18:31
17 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
15:29
17 Մայիսի 2023
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս (ՎԻԴԵՈ)
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս. ՎԻԴԵՈ
13:38
17 Մայիսի 2023
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
12:43
17 Մայիսի 2023
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում, առաջիկա ամիսներին կբացի երկրորդ խանութը
11:32
17 Մայիսի 2023
ՀՀ–ում հայտնաբերվել է շուրջ 1 տոննա քաշով կոկաին` մոտ 250մլն եվրո արժողությամբ
Մոտ 1 տոննա քաշով կոկաինն այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում
10:58
17 Մայիսի 2023
Վթար է. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
Վթար է. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
09:24
17 Մայիսի 2023
Քննչական կոմիտեն ընդլայնում է համագործակցությունն ԱՄՆ ՀԴԲ-ի հետ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարելու համար
Քննչական կոմիտեն ընդլայնում է համագործակցությունն ԱՄՆ ՀԴԲ-ի հետ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարելու համար
16:07
16 Մայիսի 2023
FlyOne Armenia–ն մեկնարկում է Երևան–Լառնակա–Երևան չվերթեր
FlyOne Armenia–ն մեկնարկում է Երևան–Լառնակա–Երևան չվերթեր