ՀՀ նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին (ՖՈՏՈ)
19.10.2018,
18:36
Արմեն Սարգսյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության:
Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ:
Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին:
Հանդիպումից հետո նախագահն ու քաղաքապետն այցելել են «Երևան՝ իմ սեր» հիմնադրամ: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին:–0–