ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
23.08.2019,
18:46
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին:
Համապատասխան որոշումը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական էջում:
Հարությունյանը զրկվել էր կոչումից 2002 թ.-ի հուլիսի 22-ին Հայաստանի նախագահի պաշտոնն այդ ժամանակ զբաղացրած Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` «զինվորական կոչումի և բարձրագույն սպակայան կազմի պատիվը վարկաբեկելու կապակցությամբ»: -0-