ՀՀ նախագահն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ ՀՀ ԱԺ–ն 2018 թ.–ի մարտի 2–ին 90 «կողմ» և 10 «դեմ» ձայներով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նա հարգանքի տուրք է մատուցել ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:-0-