424.77
4.34
402.55
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահի նստավայրի մոտակայքում բողոքի ակցիա է կազմակերպվել. ցուցարարները պահանջում են երկրի ռազմական ղեկավարության հրաժարականը

19:01
13 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի նստավայրի մոտակայքում բողոքի ակցիա է կազմակերպվել։ Ցուցարարները պահանջում են երկրի ռազմական ղեկավարության հրաժարականը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի նախագահի նստավայր։

акция протеста

Ցուցարարները պահանջում են առնվազն 30 հազարական դոլար վճարել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև վճարել առնվազն 5 հազարական դոլար յուրաքանչյուր վիրավորված զինծառայողին։

Акция на Прошяна

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 92 մարդ. ՀՀ ՊՆ>>

Ակցիայի կազմակերպիչները նաև պահանջում են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և նրա տեղակալ Հայկազ Բաղմանյանի հրաժարականը` հայտարարելով, որ «այս մարդկանց անգործությունը հանգեցրել է մարդկային կորուստների»։

акция протеста

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ճնշում գործադրել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վրա («Պանամական օֆշորների» հետ կապված սկանդալի մասնակից), որպեսզի նա բյուջե վերադարձնի օֆշորային գոտի տեղափոխված միջոցները։

ԴԱՀԿ նախկին պետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել>>

Ոստիկանության զգալի ուժեր են տեղափոխվել նախագահի նստավայրի մոտ և դրան հարակից փողոցներ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
27 Հոկտեմբերի 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
13:28
27 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը հանդիպել են Վրաստանում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում
09:41
27 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ում հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 24 տարի
1999թ․–ի հոկտեմբերի 27–ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից մեկն է
20:37
26 Հոկտեմբերի 2023
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները
19:05
26 Հոկտեմբերի 2023
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
16:04
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով․ Զատուլին
Զատուլինը հայտնել է, որ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով
15:38
26 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:21
26 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանապետի համապատասխան հրամանի շրջանակներում
12:08
26 Հոկտեմբերի 2023
«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ
11:48
26 Հոկտեմբերի 2023
Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
09:46
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը