ՀՀ նախագահ. փոքր երկիր՝ համաշխարհային ազգ, սա է մեր էությունը

09.04.2018, 14:29
Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։
ՀՀ նախագահ. փոքր երկիր՝ համաշխարհային ազգ, սա է մեր էությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը, հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, ազգային միասնության ամենակարևոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է հայ ժողովուրդը։

«Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման և մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ։ Մշակենք համազգային խնդիրների լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ։ Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձևի ընկալմանը ու կենսագործմանը», – ասել է Սարգսյանը։

«Փոքր երկիր՝ համաշխարհային ազգ. սա է մեր էությունը», – նշել է Սարգսյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն անցկացվեց Ազգային ժողովի` հատուկ գումարված նիստի ժամանակ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

ՀՀ ԱԺ–ն 2018 թ.–ի մարտի 2–ին 90 «կողմ» և 10 «դեմ» ձայներով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։–0–