423
4.13
402.21
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահ. բոլոր խնդիրները կարող են լուծվել երկխոսության միջոցով

14:32
23 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Մենք ի վիճակի ենք լուծել բոլոր խնդիրները երկխոսության և բանակցությունների միջոցով, մենք կարող ենք լուծում գտնել։ Սա իմ կոչն է, և ոչ մեկ չպետք է կասկածի, որ մենք պետք է համատեղ լուծել ցանկացած խնդիր` անկախ դրանց վաղեմության ժամկետի։ Կյանքը շարունակվում է, և մենք պետք է պաշտպանենք մեր արժեքները», – ասաց Սարգսյանը։

Նա մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Նախագահի լիազորությունների շրջանակում փորձում եմ անել ամեն ինչ իրավիճակը շտկելու համար։ Ինչպես արդեն նշեցի, լուծումը երկխոսության մեջ է», – ասել է Սարգսյանը։

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։

Կիրակի` ապրիլի 22–ին, «Մարիոթ» հյուրանոցում «Ելք» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները: Նա զգուշացրել է, որ այդ գործողությունների շարունակության դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ընդդիմության վրա: Սերժ Սարգսյանի գնալուց հետո Փաշինյանը նշել է, որ ակցիաներն ամբողջ հանրապետությունում կշարունակվեն կրկնակի ծավալով: Ավելի ուշ Արցախի պողոտայում անցկացվող երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը բերման են ենթարկվել: Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվել են։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
14 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կարող է մինչև տարվա վերջ հարված հասցնել երկու ուղղությամբ. քաղաքագետը զգուշացրել է ռիսկերի մասին (ՎԻԴԵՈ)
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը պատրաստ կլինի հարված հասցնել երկու ուղղությամբ. ՎԻԴԵՈ
13:08
14 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն առաջիկա շաբաթներում կարող է ներխուժել Հայաստան. Politico
Բլինքենը նշել է, որ Պետդեպարտամենտը  հնարավորություն է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի նախատեսում երկարաձգել Բաքվին ռազմական օգնություն չցուցաբերելու ԱՄՆ-ի վաղեմի արգելքը
15:38
13 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար
Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար
15:33
13 Հոկտեմբերի 2023
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
11:26
13 Հոկտեմբերի 2023
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
11:13
13 Հոկտեմբերի 2023
Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա (ՎԻԴԵՈ)
Տիգրան Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա. ՎԻԴԵՈ
10:56
13 Հոկտեմբերի 2023
«Անտրամաբանական է, որ սիգը մեր շուկայում ամենաէժան գնային սեգմենտում է». Փաշինյանը` Սևանում ձկնորսության նոր համակարգի ներդրման մասին (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ պիտի սիգը մեր շուկայում լինի ամենաէժան գնային սեգմենտի մեջ. Փաշինյանը` Սևանում ձկնորսության նոր համակարգի ներդրման մասին. ՎԻԴԵՈ
10:24
13 Հոկտեմբերի 2023
Մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ
19:37
12 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը. ՎԻԴԵՈ
18:43
12 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի. ԵԽԽՎ բանաձև
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի
16:09
12 Հոկտեմբերի 2023
Թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արտադրամասը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
11:33
12 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները