433.09
4.17
413.45
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահ. այս ընտրություններն արձանագրեցին այն առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում

20:17
18 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ:

Ողջունելով նման ձևաչափով արդեն ավանդական դարձած հանդիպումները՝ հանրապետության նախագահը նշել է, որ օրեր առաջ Հայաստանում կայացած կարևորագույն իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, այսօրվա հանդիպման առիթն են՝ նկատի առնելով, որ ընտրություններից անցել է շուրջ երկու շաբաթ, և տեղին է անդրադառնալ դրանց՝ որպես կայացած իրողության:
Սերժ Սարգսյանը, հիշելով 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նման ձևաչափով դեսպանների հետ վերջին հանդիպումը՝ հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլև բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին և անվտանգության սպառնալիքներին:

Հանրապետության նախագահն իր ներածական խոսքում ոչ միայն անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրություններին, դրանց միջազգային դիտորդական առաքելությունների տված գնահատականներին, այլև պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Դեսպանների հարցերը վերաբերել են ինչպես նախագահի ելույթում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ տրված գնահատականներին, այնպես էլ հետընտրական շրջանում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ շարունակական քայլերին, կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին, քաղաքացիական հասարակության և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդության հետ աշխատանքին ու նրանց հետ սկսված համագործակցության զարգացման ծրագրերին, նաև՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին:

Դեսպանները շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին նման ձևաչափով հանդիպումները պարբերական դարձնելու համար և նշել, որ բաց ու անկեղծ մթնոլորտում տեղի ունեցող զրույցի ընթացքում իրենք հնարավորություն են ստանում բավականին կարևոր և հանգամանալից տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի մասին անմիջապես երկրի նախագահից, լսել տարբեր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Նախագահի տեսակետներն ու պատկերացումները:

Խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախագահ Սարգսյանը նշել է, որ ոչ միայն ընտրությունների պարագայում, այլև բոլոր երևույթները գնահատելիս, մշտապես աշխատում է խուսափել «ամենա-ամենա» բնորոշումներից և նախընտրում է գործընթացներին ուղղակի տալ համատեքստային գնահատական:

«Կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում: Ընտրություններում, իմ կարծիքով, առաջընթացը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, որոնցից երեքի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը:

Առաջին հանգամանքը, կարծում եմ, այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղումը»,-նշել է Նախագահը, միաժամանակ ընդգծելով, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այն համատեքստն են, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում ընտրությունները. «Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, և դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին»,-ասել է հանրապետության նախագահը:

Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, նախագահի կարծիքով, քաղաքական ուժերի միջև քաղաքական համաձայնության կայացումն էր, իսկ երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը:

«Այս տեսակետից ես պետք է երախտագիտությունս հայտնեմ այն երկրներին, որոնց ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ քարտուղարության, ԱՊՀ Խորհրդարանական վեhաժողովի, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կամ հենց դեսպանությունների դիտորդական առաքելությունների կազմում:

Հայաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առանցքային դերակատարում ուներ ընտրական մի շարք առաքելությունների աշխատանքները համակարգելու գործում, տվել էր անսահմանափակ դիտորդներ տեղակայելու հնարավորություն: Ուրախ եմ նշել, որ ԺՀՄԻԳ-ը զգալիորեն ավելացրեց դիտորդների քանակը հենց ընտրությունների նախօրեին՝ այն բացատրությամբ, որ մեր ընտրությունները հարուցել են շատ երկրների հետաքրքրությունը, և մենք համաձայնվեցինք, որ հիսունով ավելանա դիտորդների քանակը», - ասել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպման ներածական խոսքի ավարտին հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը փոխադարձ շահավետ է և լավ ավանդույթներ է ստեղծում տարածաշրջանում, ինչն ուղղակի անհրաժեշտություն է տարածաշրջանի համար:

«Մենք շարունակելու ենք լիարժեքորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները՝ անշուշտ ապավինելով նաև ձեր երկրների աջակցությանը», - ընդգծել է նախագահը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին