ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:
Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում