415.57
4.67
386.18
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ մարզերից մեկում հայտնաբերել են 1.5 ամիս առաջ անհայտ կորած կնոջ և տղամարդու դիերը (ՖՈՏՈ)

12:40
02 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Արտակարգ դեպք Կոտայքի մարզում։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի ներկյացուցիչները Երևան-Սևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 2 դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել պահանջվեց, որպեզի ոստիկաններն ու քննիչները հեռացնեն հողաշերտը դիերի վրայից։

тела, Шамшян

«Մահացածները` Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած որոնվում էին ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից», – նշվում է ՔԿ կոցմից տարածած հաղորդագրությունում։

Նրանց անհետացման գործով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով։ Տեղում աշխատող դատաբժիշկը հայտնեց, որ դիերը ամբողջովին գտնվում են նեխած վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի դիերը տեղափոխվեն դիահերձարան։

тела, Шамшян

«Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության սստիճանը՝ դեպքի վայրում է եղել նաև Հրազդանի դատախազ Արսեն Սախոյանը։ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Թովմասյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական», – նշվում է հաղորդագրությունում։

Դիակների հայտնաբերման վայրում հայտնաբերվել է նաև երկաթե ձող, որը նույնպես առգրավվեց։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ