ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
12.01.2016,
17:41
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook–յան էջում։
«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի օմբուդսմենը գիտի, թե ով է իրեն քննադատողը, բայց անուններ նշել չի ցանկանում>>
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու։-0-