410.04
4.03
388.59
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ կառավարությունը ժամանակավորապես կկասեցնի սոցփաթեթի շրջանակում պետծառայողների հանգստի ծախսերի վճարումը

17:11
07 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է սոցիալական փաթեթի շրջանակում պետծառայողների հանգստի կազմակերպման ծախսերի վճարումը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այդ որոշումը կայացվել է կառավարության կողմից հաստատված ՀՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը՝ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները, և ներկայացնել կառավարության քննարկմանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես միայն հանգստի բաղադրիչը կասեցնել:

«Ուզում եմ ուշադրություն դարձնել, որ շարունակվում են չարաշահումները` կապված պետական ծառայողներին հանգստի կազմակերպման սոցփաթեթի տրամադրման բաղադրիչի հետ», – նշել է Աբրահամյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։ 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նրա հանձնարարականով` վարչապետի վերահսկիչ ծառայությունը ստուգումներ է իրականացրել, և այս պահին այդ հարցով զբաղվում է Հայաստանի Վերահսկիչ պալատը։

Վարչապետի խոսքով, հաշվի առնելով այս խնդիրը` Ֆինանսների նախարարությունն առաջարկել է արմատական որոշում` սոցփաթեթներում միայն թողնել բժշկական բաղադրիչի ֆինանսավորումը։

«Կարծում եմ, որ չարժե ամբողջությամբ դադարեցնել ֆինանսավորումը, բավական է ժամանակավորապես դադարեցնել միայն հանգստի կազմակերպման բաղադրիչը` կրճատելով միայն այդ ծախսերը», – ասել է  Աբրահամյանը։

Միաժամանակ վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի, սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարներին լրամշակել սոցփաթեթների շրջանակում հանգստի կազմակերպման բաղադրիչը` հնարավոր բոլոր չարաշահումները նվազեցնելու նպատակով, և առաջարկների փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանը։

Ինչպես լրագրողներին պարզաբանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որոշումն ընդունվում է 2017–2019 թթ.–ի ծախսերի միջնաժամկետ ծրագրի գործողության ժամանակահատվածում, սակայն, վարչապետի հանձնարարությամբ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնք նախատեսվում է ավարտել մեկ ամսվա ընթացքում։

«Ելնելով ուսումնասիրության արդյունքներից` 2017 թ.–ի պետբյուջեն քննարկելիս հարցը կդիտարկվի ավելի մանրամասն։ Սակայն 2016 թ.–ի վրա այս որոշումը դեռևս չի տարածվում», – ասել է Ասատրյանը։

Նա նշել է, որ ըստ պետբյուջեի` սոցփաթեթներին նախատեսվում է մոտ 10 մլրդ դրամ, համակարգի շահառուներն են մոտ 100 հազար պետական ծառայողներ։

Տարեկան 132 հազար դրամի սոցփաթեթը տրամադրվում է պետական ծառայողներին և նախատեսում է մի քանի պարտադիր բաղադրիչներ` առողջապահական ծախսերի մարում, հիփոթեքային տոկոսների մարում, բուհերում ուսման վարձի վճարում և հանգստի կազմակերպում Հայաստանի հանգստյան տներում ($1 – 476,93 դրամ)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից