ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բելառուսական ավիացիոն իշխանություններին ուղեկցվող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն ինքնաթիռի բեռի բնույթի վերաբերյալ և ստացվել է թռիչքի թույլտվություն, հաղորդում է
Panorama.am–ը` հղում անելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել է, որ Հայաստանից Բելառուսի տարածքով ԵՄ մեկնող ինքնաթիռում հայտնաբերվել են ճառագայթման հետքեր։
Միաժամանակ նախարարությունից պարզաբանել են, թե կոնկրետ ինչ բեռի մասին է խոսքը։
Загружается новость ... "Лево"
Դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիմնական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների հիմնական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողմից ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից, բելառուսական «JSC Aircompany Grodno» ավիաընկերության օդանավով Հայաստանի Հանրապետություն էին ներկրվել համապատասխան սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով:
Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորումները «ԽՐԻԴ» ընկերության կողմից նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից:
Բելառուսական «JSC Aircompani Grodna» ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 15-ին հայտ է ներկայացրել Երևան-Գոմել երթուղով թռիչք իրականացնելու համար: Բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցվող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն բելառուսական ավիացիոն իշխանություններին և ստացվել է թռիչքի թույլտվություն:
«Սարքավորումների տեղափոխման գործընթացն իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա` միջազգային բոլոր կարգավորող փաստաթղթերով սահմանված կարգով», – նշել են նախարարությունից։–0–