ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ փողոցների արգելափակումից

21.04.2018, 13:01
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ փողոցների արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մոմուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ է: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց», - նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշում է նաև, որ ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է:-0-