ՀՀ ՊՆ–ն հերքում է հայկական կողմի գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվորի մահվան մասին լուրերը
31.08.2016,
11:29
ՀՀ ՊՆ–ն ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմի գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվոր է զոհվել։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմի գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվոր է զոհվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:
«ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–