ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների 50 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2010 ընտրատեղամասերի 50-ի նախնական տվյալները։
Ըստ այդմ, առաջատարն է «Իմ քայլը» դաշինպքը, որը հավաքել է ձայների 61,73%-ը։ Առաջին եռյակում են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ձայների 12,82%-ը) և ՀՅ Դաշնակցությունը (9,33%) կուսակցությունները։
Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 4,55%, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 0,57%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,61%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 0,38%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,29%, «Մենք» կուսակցությունների դաշինք` 1,55%, «Օրինաց երկիր»` 0,99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,17%:
Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։-0-