ՀՀ ԱԺ–ում կա դոլարային 16 միլիոնատեր պատգամավոր. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թվականին ԱԺ բոլոր 131 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցները միասին կազմում են 90 մլն դոլար, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Բաբկեն Թունյանը:
«2015թ.–ի վերջին շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկում առաջին տեղում է Գագիկ Ծառուկյանը, նա հայտարարագրել է 16,6 մլրդ դրամ, որը համարժեք է 34,3 մլն ԱՄՆ դոլարի, ընդ որում, Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները 2015-ին կտրուկ պակասել են մոտավորապես 100 մլն դոլարով, միևնույն ժամանակ աճել են նրա կողմից ձեռք բերված արժեթղթերը», – հայտարարել է Թունյանը։
Երկրոդ տեղում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա հայտարարագրել է 8,8 մլն դոլարի համարժեք դրամական միջոցներ, երրորդ տեղում՝ ԲՀԿ-ից Գրիգորի Մարգարյանը, ով հայտարարագրել է 5,1 մլն դոլարի համարժեք դրամ:
«Սա նկատի ունենք միայն դրամական միջոցները, այսինքն՝ փողերը, որոնք պահվում են բանկային հաշիվներին, դոշակի տակ կամ սեյֆում», – Թունյանի խոսքերը մեջբերում է aysor.am–ը։–0–