ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Իտալիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը
24.08.2016,
11:46
ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Իտալիայում գրանցված երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է Իտալիայում գրանցված երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Օգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերվել են շենքեր, ճանապարհներ, կամուրջներ։ Պաշտոնական իշխանությունների տվյալներով` փլատակների տակ մարդիկ կան։ –0–