ՀՀ ԱԳ նախարարն Իսրայելում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»: –0–