ՀԲ–ն մտադիր չէ դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում ղարաբաղյան իրավիճակի պատճառով. հայկական գրասենյակի ղեկավար

28.04.2016, 15:09
Համաշխարհային բանկը մտադիր չէ դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում, հայտարարել է ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար Լոռա Բեյլին:
ՀԲ–ն մտադիր չէ դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում ղարաբաղյան իրավիճակի պատճառով. հայկական գրասենյակի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բանկը մտադիր չէ դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում, հայտարարել է ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար Լոռա Բեյլին` պատասխանելով այն հարցին` արդյո՞ք կազդեն ղարաբաղյան իրադարձությունները ՀԲ–ի ծրագրերի վրա։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

«Ղարաբաղում գործող ծրագիր չունենք, սակայն ունենք ոռոգման, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներին աջակցող մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են Տավուշի և Սյունիքի մարզերում։ Եվ դրանցից ոչ մեկը չի դադարեցվել», – ընդգծեց նա։

1992 թ.–ին ՀԲ–ին և 1993 թ.–ին IDA–ին Հայաստանի միանալուց հետո այդ կառույցները Հայաստանին տրամադրել են մոտ 2,3 մլրդ դոլար։ –0–